Ֆոնդի մասին

Մեր նպատակն է

Ֆոնդի մասնակիցներից հավաքագրված միջոցները միասնական ներդրումային քաղաքականության ներքո ներդրումներ իրականացնելու միջոցով օժանդակել Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանն ու ամրապնդմանը, դառնալ հուսալի և վստահելի գործընկեր ձեռնարկատերերի համար՝ խթանելով արտահանումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ՀՀ մարզերի համաչափ զարգացումը, զարգացման և աճի մեծ ներուժ ունեցող հավակնոտ ծրագրերի բացահայտումը և ֆինանսավորումը, արդյունքում ֆոնդի մասնակիցներին ապահովելով շահույթով

 

Ներդրումներն իրականացվում են հետևյալ ոլորտներում.

  • արդյունաբերություն,
  • գյուղատնտեսություն,
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • ծառայությունների մատուցում և սպասարկում,
  • զբոսաշրջություն և հյուրանոցային բիզնես,
  • առողջապահություն և դեղագործություն,
  • էներգետիկա և այլ ենթակառուցվածքներ,
  • շինարարություն,
  • առևտուր:

Ներդրումային գործընթացում նախապատվությունը տրվում է

* նոր արտադրության կազմակերպմանը և արտադրության ընդլայնմանը,
* ներմուծման փոխարինմանը, արտահանվող կամ արտահանման ներուժ ունեցող արտադրության
կազմակերպմանը,
* նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կամ նորարարությունների ներդրմամբ կազմակերպվող
արտադրությանը,
* նոր կամ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, առկա աշխատատեղերի պահպանմանը:

 

Ֆոնդի կառավարումն իրականացնող անձ

՛՛Համահայկական ֆոնդ՛՛ փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնում է Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան:  www.dica.am